Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիա Առնո Բաբաջանյան համերգասրահ

Համերգասրահներ
Կարևոր է իմանալ
ք․ Երևան Աբովյան փող․ 2

1930թ-ից գործում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան։ Շենքը գտնվում է քաղաքի սրտում և տարբերվում է մնացած շինություններից իր արտաքին տեսքով։ Այն կառուցվել է 1900-1919թթ-ին, ճարտարապես Վ․Օ․ Սիմոնսոնի նախագծով։ Մեկդարյա պատմության ընթացքում այստեղ գործել են Հայաստանի առաջին հանրապետության Ազգային ժողովը, Հանրային գրադարանը, Երևանի մշակույթի տունը և այլն:
Ֆիլհամոնիայի բեմում ելույթ են ունեցել համաշխարհային երաժշտարվեստի նշանավոր ներկայացուցիչներ, ինչպիք են՝ Էգոն Պետրին, Դավիդ Օյստրախը, Էդդի Ռոզները, Զառա Դոլուխանովան, Լիլի Ամարանը և շատ այլ անվանի արտիստներ։
Հենց այստեղ է Հայաստանում առաջին անգամ կատարվել Մոցարտի Ռեքվիեմը և Բախի Սի մինոր Մեսսան։
Առնո Բաբաջանյանի անունով կոչվեց ֆիլհարմոնիայի դահլիճը 2005թ-ին։ Այն ունի 300 հանդիսատես։ Դահլիճում պարբերաբար անց են կացվում տարատեսակ միջոցառումներ։

5.0

Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-ուրբաթ

Աշխատանքային ժամերը՝ 10:00-17:00

Կոնտակտներ
+374-10-569554, +374-98-881717
office@babajanyanhall.org
arno-babajanyan.mus.am
https://babajanyanhall.org/
Նման վայրեր
Մոտակա վայրեր